Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աստված օրհնի Հայաստանս, Արցախս և մեր հաղթանակը

Աստված օրհնի Հայաստանս, Արցախս և մեր հաղթանակը
14.03.2026 | 12:46

Կարդացի Եվրոպական Խորհրդարանում հնչած ինքնադրսևորումդ։

Ավելին սպասելի չէր…

Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից և իմ ժողովրդից, որոնք դարձյալ փորձում ես փարատել էությունիցդ անպակաս ստախոսությամբ…

Ես՝ բանտում, դու՝ ոչ,

բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ, որովհետև ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏԱՐԱՐ Է…

Սկզբում ցանկացա մանրամասն պատասխանել, բայց հետևելով մեր Տիրոջ օրինակին, շատ կուզեի ասել. «Ետիս գնա’, սատանայ» (Մատթ. Դ։10), բայց դա էլ եմ քեզ շատ համարում…

Ավելի լավ է «Մենք ենք, մեր սարերի» Զավենին հղում կատարեմ. «…որովհետև տգետ ես»։

Իսկ ավելի լուրջ ոչ թե քեզ, այլ ամբողջ ելույթին ավելի ուշ կանդրադառնամ։

Աստված օրհնի Հայաստանս, Արցախս և մեր հաղթանակը…

Հայրենիքի կալանավոր՝

Բագրատ արք. Գալստանյան

13.03.2026

Դիտվել է՝ 2266

Մեկնաբանություններ